Հայկ Մարությանի թարս օրը․ Քոչարյանի գիրքն ու խոշոր հրդեհը


Loading...


Loading...

Երեկ նշվում էր Երևանի 2801-ամյակը, ինչի շրջանակում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք ավարտվեցին տոնական աննախադեպ գեղեցիկ հրավառությամբ: Թվում էր՝ ամեն ինչ լավ է ու հրաշալի, մանավանդ, որ այս տարի տոնակատարությունը նշվում էր կրեատիվ բաղադրիչով ու Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան ուներ իր ուրույն երաժշտական «մենյուն»։

Սակայն գեղեցիկ հրավառությանը հաջորդել է խոշոր հրդեհը, որը փչացրեց բոլորիս տրaմադրությունը՝ մի տեսակ ստվերելով օրվա տոնականությունը։ Հրավառությունից հետո այրվել է Երևանի «Հաղթանակի» զբոսայգուն հարակից տարածքը, ահազանգ է ստացվել նաև, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Ընդհանուր առմամաբ՝ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:


Loading...

Իհարկե, հրդեհի առաջացման վերաբերյալ կարող են առաջ քաշվել բազմաթիվ վարկածներ՝ իրական ու մտացածին, մանավանդ, որ սոցիալական ցանցերը դարձել են հասարակության գրեթե բոլոր շերտերի տրամադրություններն արտահայտող հարթակ։

Անգամ կարող են հնչել դավադրապաշտական տեսակետներ, որոնք մենք, որպես կանոն, լսում ենք հրդեհներից հետո։ Այս տարի դրանք շատ էին, մասնագետների գնահատմամբ՝ բանականության սահամանը հատող մեծաթիվ հրդեհներ են գրացվել, ինչը հիմք է տալիս հասարակությանը ենթադրել, որ «կրակի» հետ գուցե «անտեսանելի ուժեր» են խաղում՝ ցանկանալով վնասել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նրա հեղինակությանը։ Չգիտեմ՝ նման վարկածն ինչքանով է տեղին այս տարվա հրդեհների վերաբերյալ՝ առհասարակ, ու չեմ էլ բացառում, որ ոմանք շտապեն ենթադրել, որ նախկինները որոշել են «հարամել» Երևանի տոնը։

Ի դեպ, երեկ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել․ Կարմիր բլուրում Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները քաղաքապետ Հայկ Մարությանին նվիրել են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:

«Հաշվի առնելով, որ գրքի գովազդը Դուք արգելում եք բոլոր հնարավոր մեթոդներով, որոշեցինք Ձեզ գիրքը նվիրել, ու սա կլինի նաև գրքի լավագույն գովազդը, որովհետև Դուք որպես հայտնի և սիրված դերասան բազում գովազդներում եք նկարահանվել, նաև այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ», – ասել են նախկին նախագահի աջակիցները: «Շատ շնորհակալություն», – արձագանքել է Մարությանը:

Մի խոսքով՝ օրը Մարությանի համար թարս է սկսվել ու նման վեջաբանով էլ ավարտվել է։

Սակայն երեկվա հրդեհի, այսպես կոչված, դավադրապաշտական վարկածն, իհարկե, անլուրջ է։

Մենք գործ ունենք անարդյունավետ մենեջմենտի, թափթփվածության, մեծ հաշվով՝ համակարգի բացակայության հետ, ինչի հետևանք էլ դառնում են նման ֆորս-մաժորային իրավիճակները։ Հետհեղափոխական Հայաստանում համառորեն չի ստեղծվում արդյունավետ համակարգ։ Դա բնորոշ է ամբողջ իշխանությանը, երկրին, սակայն ցայտուն դրսևորվում է հատկապես մայրաքաղաքում՝ թերևս այն պատճառով, որ Երևանի քաղաքապետարանը Նիկոլ Փաշինյանի կադրային ձախողված քաղաքականության խտացումն է։ Սրան գումարվում է հակակշիռների բացակայությունը, երբ Հայկ Մարությյանի թիմը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, ունի ութսուն տոկոսանոց իշխանություն՝ ընդդիմության դեկորատիվ ներկայության ֆոնին։

Ահա նման իրավիճակը, անարդյունավետ կառավարումը հանգեցնում են նրան, որ տոնական օրը եզրափակվում է հրդեհով։

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2643866.html


Загрузка...

ArmenianEnglishRussian