Վանեցյանը պալատական հեղաշրջու՞մ էր նախապատրաստում. Սկանդալային մանրամասներ


Loading...


Loading...

Արդեն տեղեկացրել ենք, որ «Տելեգրամ» սոցիալական ցանցի «Բաղրամյան 26» ալիքը լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։

Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը մեկնաբանություն է տվել ու նշել, որ Վանեցյանն այլևս չի հանդիսանում պետական պաշտոնյա, հետևաբար, ինքն է տնօրինում է իր ժամանակը։ «Վանեցյանի գտնվելու վայրի և ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում»,-ասել է նա։


Loading...

Լուսանկարը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում։

Լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վանեցյանի հրաժարականից անմիջապես հետո պատիս տեղադրեցի մի լուսանկար , որտեղ նա Արթուր Ջանիբեկյանի և Սամվել Կարապետյանի հետ ֆուտբոլ էր դիտում։ Դիտելը քիչ էր մի հատ էլ լուսանկարվել էր՝ բութ մատը դեպի Կարապետյանը պարզած, որը ես մեկնաբանել էի որպես կոնկրետ ազդակ թեժ աշնան սպասող որոշ խմբավորումներին։

Փաստորեն ես ճիշտ էի։ Ճիշտ էր նաև Վլադիմիր Կարապետյանը։

Ամենայն հավանականությամբ Վանեցյանը պատրաստվում էր պետական հեղաշրջման՝ հուսով , որ ռուսներն իրան վարչապետ կնշանակեն՝ հաշվի առնելով նրա վարկանիշը։

https://mer-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d5%be%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%b8%d6%82%d5%9e%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%b6/


Загрузка...

ArmenianEnglishRussian