Բարևագիր մերժվածին … Սերժին տեղը դրեց. կեցցեք Սյուզան ջան


Loading...


Loading...

Բարևագիր մերժվածին
Էս ով է խոսում հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելուց: Իհարկե մերժվածը: Նա մոռացել է, որ այդ բաժանարար գծեր քաշելու մեջ ինքը գեներալ-մարշալ է: Ասում է « սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն բաժանարար գծեր եք քաշում: »


Loading...

Բաժանարար գծեր քաշելու վարպետ, մոռացել ես՞, թե ինչ բաժանարար գծեր էիր քաշում ազատամարտիկների միջև, երբ Արցախ գնալու իրավունքը շնորհում էիր քեզ հավատարիմ մանվելներին, իսկ ըմբոստների առջև Արցախի ճանապարհ էիր փակում, բռնության ենթարկում և հետո էլ բանտերը լցնում: Մոռացել ես՞, որ մշակույթի ոլորտում տներ էիր բաժանում նրանց, ովքեր քո այլասերված բռնապետության մասին ծպտուն չէին հանում, իսկ մյուսները հազիվ գոյություն էին քարշ տալիս.

Մոռացել ես՞, որ ընտրություններին մասնակցելու իրավունք էին ստանում քո՝ պախանիդ, թրի տակով անցածները ու դիմացդ կզածները, փառք Աստծո, կզելու օպերացիայի նկարները պահպանված են, ու եթե մի քանիսն էլ թրիցդ հեռու էին մնում, ապա երբեք չէին անցնում ընտրական շեմը, քանի որ դու՝ պախանդ, այդպես էիր ցանկանում: Էլ չեմ խոսում փեսայիդ քաշած բաժանարար գծերի մասին, որ սեփականացրել էր մամուլը, և քո մասին որևէ դառը խոսք ասողը այլևս իրավունմք չէր ունենում հարցազրույցի հրավիրվելու: Եվ հեռուսատակայանները տեղեկատվական շրջափակման էին ենթարկում քո բաժանարար գծերից այն կողմ գտնվողներին:

Մոռացել ես՞, որ երկրում արտոնություններից միայն 40 ընտանիք էր օգտվում, իսկ մնացածները խարխափում էին չքավորության մեջ: Մոռացել ես՞, որ ծեծելու, խոշտանգելու և սպանելու հրաման էիր տալիս քեզ ոչ հաճո անհատներին: Ով՞ սպանեց Տեփանոսյանին, ում՞ հրամանով նա գնդակահարվեց:

Կարող եմ քաշածդ բաժանարար գծերի մասին անթիվ էջեր լրացնել: Ու լավ հիշիր, այդ քո ասած սեփական որդիները քո սեփականը չեն եղել երբեք, քանզի դու թքած ունեիր նրանց կյանքի վրա: Դրա վկայությունը Ապրիլյան պատերազմն է: Ու քո ասած սեփական խիզախ որդիները, որ զոհվում էին, քո շրջապատից չէին երբեք:

Նրանք ընչազուրկ ու աղքատ ընտանիքներից էին զարմանալի զուգադիպությամբ: Նրանք ժողովրդի ծոցից էին, ու քո ոհմակը ամենավտանգավոր դիրքեր նրանց էր ուղարկում խիզախորեն նահատակվելու: Ահա թե որտեղ էր բաժանարար գիծը, իսկ քաշողը դու էիր: Հենց դու…

http://barevblog.com/%d5%a2%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a5%d6%80%d5%aa%d5%be%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a8-%d5%a4%d6%80%d5%a5%d6%81/


Загрузка...

ArmenianEnglishRussian