Նորանշանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի կենսագրությունը


Loading...


Loading...

Ի՞նչ կենսագրություն ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատր Էդուարդ Մարտիրոսյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 19-ին հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:


Loading...

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:

Գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին Արտաշատ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը: 1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:

1995 թվականին մասնակցել է երկամսյա հավաքի ՀՀ զինված ուժերում: 1998 թվականի սեպտեմբերին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:

1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ: 2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության 9-ամսյա դասընթացները, իսկ 2004 թվականին՝ 5-օրյա անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ, դատախազության և քննչական կոմիտեի կողմից: Հանդիսանում է Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից: 2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի կողմից՝ շնորհակալագրով:

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ: 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

https://arm-life.ru/2019/09/22/%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af-%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%bf%d5%b6%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80/

 


Загрузка...

ArmenianEnglishRussian