Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը Սերժ Սարգսյանի մասին


Loading...


Loading...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկեղծ ասած, կարծում էի՝ Սերժ Սարգսյանի ուղերձի շուրջ արձագանքները չափազանցված էին և ձևավորվել էին նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի արդյունքում:


Loading...

Որոշեցի կարդալ: Եվ ի՞նչ պարզվեց. 10 տարի երկիրը կառավարած գործիչը, ով նման անփառունակ կերպով լքեց իր պաշտոնը, ամիսներ անց այդպես էլ չվերաիմաստավորեց ոչինչ:

Անհասկանալի պաթոսախեղդ բառերի խումբ, անվերջ կրկնվող «իսկական արժեք, շինծու արժեք, ավանդույթ» և այլ բառերի ու մտքերի շարք:

Իր կառավարության տարիներին պետության սեփականությունը կոպեկներով իր շրջապատին վաճառած գործիչը խոսում է պետության նկատմամբ պատասխանատվությունից:

Միջազգային ֆոնդերից Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցման համար գումար վերցնող և այդ գումարը դիվանագետ եղբոր միջոցով լվացող գործիչը խոսում է կեղծ արժեքներից:

Քարոզչական և քաղաքական առասպելների հիմնադիր, մեդիադաշտը մենաշնորհով փեսուն հանձնած «աներ» գործիչը խոսում է հետագա սերունդներին արժեքներ փոխանցելուց:

Մի բանում միայն չի սխալվել. ժողովուրդը իմաստուն է»:

https://arm-life.ru/2019/09/22/%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b6%d5%b8%d5%bb-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd/


Загрузка...

ArmenianEnglishRussian