Ինչ հզոր ազդեցություն կարող է ունենալ արծաթը այն կրող մարդու վրա. որն է դրա մոգական ուժի գաղտնիքը


Loading...


Loading...

Մարդիկ  արծաթը սկսել են  օգտագործել հնագույն շրջաններից:  Արծաթից պատրաստում էին զենքեր,  թալիսմաններ, զարդեր և առ այսօր այդ մետաղը լայնորեն կիրառվում է: Այն յուրօրինակ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև էներգետիկ  հատկություններով: Արծաթը շատերին  օգնում է հաջողակ դառնալ:

Դեռևս հնագույն ժամանակներից  մարդիկ  գիտեին, որ արծաթն ունի  մարդու առողջությունը պահպանող հատկություն:  Արծաթը կիրառվում է  տարբեր ոլորտներում, բժշկության մեջ, ռազմական ոլորտում, էզոթերիկայում:


Loading...

 

Արծաթը այն կրողին պաշտպանում է չար աչքից, անեծքից,  որպես թալիսման  այն կրում են պարանոցին պարզ շղթայի կամ  սուր անկյուններով կուլոնի տեսքով: Արծաթը պահպանում է մտքի պարզությունը, ինչը անրաժեշտ է մարդուն ուշադիր և պատասխանատու լինելու համար:

Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կան, կամ ձեզ ցանկանում են վնասել, ապա արծաթը  կօգնի նվազեցնել թշնամիների  ազդեցությունը: Հին ժամանակներում մարդիկ ջրհորի մեջ արաթե գդալ էին ներտում,  ջուրը օգտակար միկրոտարրերով հարստացնելու համար: Այս մետաղից պատրաստված  զարդերը բարձրացնում են իմունիտետը: Արծաթը մաքրում է օրգանիզմը:

Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին իրավիճակներում,  այդ իսկ պատճառով  այն պետք է կրեն հատկապես նրանք, ովքեր աշխատանքում  կարող են ենթարկվել  հուզական տրավմաների և դեպրեսիայի:  Արծաթը հիանալի կերպով համադրվում է լուսնաքարի հետ:

Լուսնաքարի և արծաթի էներգետիկ հատկությունները շատ մոտ են: Արծաթը հավատարիմ օգնական է ցանկացած գործում,  այն համարվում  է հանգստության և հավասարակշռության մետաղ,  այն կարելի է անվանել էներգետիկ վահան:

Հիշեցում, խորհուրդ չի տրվում արծաթը և ոսկին միասին կրել, դրանց երկուսի էներգիաները հակադրվում են միմյանց:

https://blog.tribuna.am/2019/09/22/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b0%d5%a6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ac-2/


Загрузка...

ArmenianEnglishRussian