Կրեմլի հերթական մերժումը Նիկոլ Փաշինյանին


Loading...


Loading...

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես RTVI լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։


Loading...

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:
««ՀԿԵ» ընկերությունը այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Այսինքն` պայմանագրային ժամկետից անցել է ընդամնեը 11 տարի, և այս պահին դեռևս գրեթե 20 տարի կա ժամկետի ավարտին:
Պայմանագրի խզումը Հայաստանին շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու:

Համաձայն կոնցեսիոն պայմանագրի ՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Ակժմ եթե ռուսական ընկերությունը դուրս գա հայկական շուկայից` Հայաստանի երկաթուղին փաստացի կմնա առանց շարժակազմի: Նոր շարժակազմ ձեռք բերելու համար լրջագույն ներդրումներ են պահանջվելու, որի համար պահանջվող միջոցներ Հայաստանը հազիվ թե ունենա, կամ էլ կառավարումը պետք է նոր ընկերության տրվի:

Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ, որ առանց շարժակազի` երկաթուղու գրավչությունն ամենևին էլ բարձր չէ: Իսկ եթե նոր ընկերությունը, եթե այդպիսին գտնվի, խոշոր ներդրումներ կատարի, ապա դա անպայմանորեն կանդրադառնա բեռնափոխադրումների սակագների վրա, ինչն էլ իր հերթիյն կնշանակի, որ երկաթուղու միջոցով ներկրվող ապրանքները` ցորեն, դիզվառելիք և այլն կթանկանան:

Հայաստանի երկաթուղու աշխատակազմը, որի թիվը հասնում է 3000-ի, կկանգնի աշխատանք կորցնելու ռիսկի առջև` ավելացնելով գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակը: Եվ վերջապես, լինելով քաղաքական նշանակության ենթակառուցվածք, երակթուղուց հրաժարվելով ռուսական կողմը ի ցույց է դնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի ներկա իշխանության հանդեպ: Ի դեպ, Կրեմլից եկող այս մերժողական մեսիջները բավականին խորհրադնշական են` Պուտինի այցին ընդառաջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահի այցը Երևան:

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?p=148923&l=am


Загрузка...

ArmenianEnglishRussian