Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. վիճակը ծանր է, բայց չի մահացել. Մանրամասներ


Loading...


Loading...


Loading...

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:

«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Ներսիսյանը:
Aysor.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին:
Հեղինակ՝ Նելլի Մարգարյան
Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=52740&l=am

Загрузка...

ArmenianEnglishRussian