Քոչարյանին նոր մեղադրա՞նք կառաջադրվի


Loading...


Loading...

Երևանի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը:

Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:


Loading...

Այսինքն՝ ինչպես հայտնում են դատախազությունից, առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի դրանից՝ դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ:

Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց` մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք: Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Այսպիսով՝ դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը՝ հայտնի Կուկու մականունով, որը այդպես էլ ոչ մի օր չազատազրկվեց Պողոս Պողոսյանին սպանելու համար, միայնակ չի գործել, ու առավել ևս՝ թիկնազորի անդամների գործողություններում ոչ թե անզգուշություն է եղել, այլ դիտավորություն, ըստ էության՝ սառնասիրտ սպանություն։ Սա արմատապես փոխում է իրերի վիճակը, ինչը փաստացի նոր դատավարության պահանջ է ծնում։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների այս հանցագործության բացահայտումն, ըստ էության, պարտակվել է՝ ոճիրը վերագրելով թիկնապահներից մեկին ու այնպիսի տպավորություն ստեղծելով, որ մեղավորը ոչ թե խոշտանգողն է, այլ, իբրև թե, իրեն անվայելուչ պահած Պողոս Պողոսյանը։

Նոր դատաքննության հետևանքով ոչ միայն Աղամալ Հարությունյանի նկատմամբ նոր՝ ավելի խիստ պատիժ կսահմանվի ու կմեծանա ամբաստանյալների թիվը, այլ նաև բավարար հիմքեր կստեղծվեն Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու համար, որովհետև ակնհայտ է, որ նրա թիկնազորը չէր կարող նման սանձարձակություն անել՝ առանց նախագահի իմացության, գուցե՝ հրահանգի, և առավել ևս՝ Կուկուն չէր կարող «պլստալ» արդարադատությունից, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործուն միջամտությունը։

Աստիճանաբար ամբողջանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման «արյունոտ» տասնամյակի պատկերը, ինչն ավելի է սեղմում օղակը երկրորդ նախագահի շուրջ։

https://www.1in.am/2689153.html


Загрузка...

ArmenianEnglishRussian