Նախագահ Սարգսյանի ակնարկը վարչապետ Փաշինյանին.


Loading...


Loading...

Շատ կարևոր է ի մի բերել հաջողությունները, ձեռքբերումները, և նաև դիտարկել սխալներն ու անել եզրակացություններ հաջորդ տարվա համար, վարչապետի և նախագահի հետ հանդիպմանը ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել և քննարկել ընթացիկ հարցեր: Արմեն Սարգսյանը նշել է, որ շատ կարևոր է հաջորդ տարի ունենալ նշանակալի հաջողություններ: Նրա խոսքով, հաջորդ տարին լինելու է էական տարի: Դա հետաքրքիր ակնարկ է կամ գնահատական, թեև Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել, թե ինչու՞ է 2020 թվականը համարում էական տարի:


Loading...

Հնարավոր է, առավել հանգամանալից խոսակցությունը եղել է այսպես ասած տեսախցիկներից այն կողմ, թեև մյուս կողմից հնարավոր է եզրակացնել, թե ինչն է 2020-ի էականությունը: Հաջորդ տարին գործնականում լինելու է հետհեղափոխական «հասարակածը», այն իմաստով, որ դրանից հետո Հայաստանի համար ամեն անցնող օր, շաբաթ կամ ամիս մոտեցնելու է հանրությունն ընտրական տրամաբանության:

Թվում է, որ զուտ ժամանակագրական առումով ընտրությանը կմնա դեռ երեք տարի և հաջորդ ընտրությունը տեղի է ունենալու 2023 թվականի վերջին: Սակայն, նախ պետք է արձանագրել, որ ժամանակակից աշխարհում իրադարձություններն ու ժամանակը շարժվում են, փոխվում են շատ արագ և ըստ այդմ միջնաժամկետ հեռանկարների պլանավորման կամ մշակման հանգամանքը ստանում է առավել մեծ արժեք:

Միևնույն ժամանակ, 2020 թվականը թերևս լինելու է այսպես ասած հեղափոխական «վերջին շնչի» տարին, այն իմաստով, որ քաղաքականության մեջ հեղափոխական տարրերը աստիճանաբար դադարելու են ունենալ էական նշանակություն և ըստ այդմ կառավարող մեծամասնությունից պահանջվելու են արդեն քաղաքական նոր մոտեցումներ՝ քաղաքական մրցունակության միջնաժամկետ հեռանկարում կենսունակությունը, միաժամանակ նաև պետական ներքին հասարակական-քաղաքական և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար:

Եվ այդ իմաստով է, որ 2020 թվականի էականությունը թերևս այն է, որ հեղափոխությունը հատելու է հասարակածը և ըստ այդմ ներիքն կյանքում գերիշխելու է այլևս բոլորովին այլ տրամաբանություն և չափման բոլորովին այլ սանդղակ: Դրան պատրաստ չլինելուն, ավելին՝ այդ պրոցեսը չկառավարելու դեպքում նոր իշխանությունը հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ կարող է բախվել ավելի ու ավելի շատ խնդիրների, իսկ այստեղ ոչ միայն այդ իշխանության վարկանիշի հարցն է, այլ այն, որ դեռևս կայացած ու ձևավորված չէ հետհեղափոխական քաղաքական դաշտը և կայունությունն այդ իմաստով առավելապես հենված է իշխանության, մասնավորապես վարչապետի վարկանիշի վրա:

Այդ վարկանիշը չի կարող իհարկե հավերժ մնալ անսասան, և դա թերևս նորմալ էլ չէ, մյուս կողմից սակայն, հավասարակշռության խախտում կլինի, եթե վարչապետի վարկանիշի նվազման բնական ու օբյեկտիվ տենդենցի պայմաններում չի բարձրանում քաղաքական դաշտի կայացածությունը: Սրանք էական հարցեր են, որոնց մասին պետք է խոհեն իշխանության «ուղեղային կենտրոնները», կամ «կենտրոնը», եթե այդպիսիք ձևավորված կան: Այդ իմաստով անշուշտ կարևոր է, որ հարցը առնվազն վարչապետ-նախագահ աշխատանքային օրակարգի մաս է:

https://www.1in.am/2670750.html


Загрузка...

ArmenianEnglishRussian